Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում