ԱՄՆ-ն չի բացառել ռազմական ուժի կիրառումը Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն չի բացառել ռազմական ուժի կիրառումը Իրանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց լուրջ է տրամադրված, երբ ասում է, որ կարող է նաև ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ: Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Թրամփը չափազանց հաստատակամ է այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա միանգամայն լուրջ է խոսում, երբ ասում է, որ եթե մենք չկարողանանք լուծել այդ հարցը բանակցությունների սեղանի շուրջ, ապա ունենք նաև այլ տարբերակներ, այդ թվում ՝ ռազմական միջոցների կիրառումը»,- ասել է Հեգսեթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում