Ինչպե՞ս կարող են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը բաժանել աշխարհը

Նմանատիպ
Թե ինչպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները կբաժանեն աշխարհը՝ ըստ ազդեցության ոլորտների: Այս մասին ենթադրել է Ամերիկյան Newsweek ամսագիրը։
Պարբերականը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի և 1945 թվականին Յալթայի խորհրդաժողովում ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման միջև, որը, ինչպես գրում են հոդվածի հեղինակները, «նախորդել է Եվրոպայի բաժանմանը»:
Ըստ վերլուծության՝ Ռուսաստանի ազդեցության ոլորտ կարող են մտնել Եվրոպան, ինչպես նաև Անդրկովկասը և Թուրքիան։ ԱՄՆ-ն իր ազդեցությունը կտարածի Հյուսիսային Ամերիկայի և Գրենլանդիայի, Իսկ Չինաստանը իր ազդեցությունը կտարածի Հարավարևելյան Ասիայի վրա: Չինաստանի ազդեցության գոտում կարող են հայտնվել նաև Ճապոնիան, Հնդկաստանը և Պակիստանը։
Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան, Լատինական Ամերիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Մոնղոլիան դասակարգված չեն այս երեք ոլորտներից որևէ մեկի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում