Բժիշկների եզրակացությամբ՝ Թրամփը կարող է ստանձնել գլխավոր հրամանատարի պարտականությունները

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին բուժզննման արդյունքներով ցույց է տվել գերազանց արդյունքներ և լիովին պատրաստ է պետության ղեկավարի և գլխավոր հրամանատարի պարտականությունների կատարմանը: Այս մասին ասված է բժշկական եզրակացության մեջ:
Նշվում է, որ Թրամփի մոտ հաստատվել է «ամուր սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական ֆունկցիա»։
«Նրա ակտիվ ապրելակերպը շարունակում է զգալի ներդրում ունենալ նրա բարեկեցության գործում։ Նախագահ Թրամփի օրերը հագեցած են բազմաթիվ հանդիպումներով, հրապարակային ելույթներով, մամուլի համար հասանելիությամբ և գոլֆի մրցումներում հաճախակի հաղթանակներով», – նշել են բժիշկները:
Ըստ եզրակացության՝ նա չի տառապում դեպրեսիայից և անհանգստությունից, ինչպես նաև քայլվածքի և հավասարակշռության շեղումներ չի ցուցաբերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում