Քաթարը Եգիպտոսի տնտեսության մեջ 7,5 մլրդ դոլար ներդրում կանի
14/04/2025 17:25

Նմանատիպ
Պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Քատարը համաձայնել է եգիպտական տնտեսությունում ուղղակիորեն ներդնել 7,5 մլրդ դոլար։ Այս մասին ասված է Դոհայում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ փուլում աշխատել Քաթարի կողմից 7,5 մլրդ դոլարի չափով ուղղակի ներդրումների ծրագրի իրականացման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում, որը տարածել է աս-Սիսիի գրասենյակը։ Սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե երբ Կահիրեն կստանա այդ միջոցները և ինչպես են դրանք օգտագործվելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում