Ամերիկյան դոլարը նոր սպառնալիքի առջև է կանգնել

Ամերիկյան դոլարը նոր սպառնալիքի առջև է կանգնել

Եվրոն սկսել է դուրս մղել ամերիկյան արժույթը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Գործակալությունը փոխանցում է, որ ամերիկյան դոլարը տասնյակ տարիներ զբաղեցրել է գլխավոր պաշտպանական ակտիվի դերը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի քաոսային քաղաքականությունը և նրա կողմից ամբողջ աշխարհի հետ առևտրային պատերազմի սկիզբը այլ ճանապարհ բացեց դոլարի համար։

Ըստ գործակալության՝ ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի և դոլարի անկման ֆոնին ներդրողները սկսել են իրենց խնայողությունները փոխարինել եվրոյով:

Վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս ֆոնին եվրոպական արժույթը կարող է թանկանալ մինչև 1,2 դոլար, որը 2021 թվականի կեսից ի վեր ամենաբարձր մակարդակն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում