Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել միաժամանակ․ Փաշինյան
15/04/2025 11:49

Նմանատիպ
Բազմիցս ասել եմ, որ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի առաջարկը հասկանալի օրակարգ է ՀՀ-ի համար: Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ:
Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում