SOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները
09/05/2022 14:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում