Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ  հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի  քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և
դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Հիշեցնենք, որ մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը՝

Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հովսեփ Բեդևյան-Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ

Երվանդ Խունդկարյան- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

Համլետ Ասատրյան –Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Էմիլ Բաբայան- ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ

Հակոբ Մարտիրոսյան – Արագածոտն մարզի դատախազ

Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ

Հետևեք մեզ նաև Telegram-ում