ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազներն այցելել են Արդարադատության ակադեմիա

ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազներն այցելել են Արդարադատության ակադեմիա

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն այցելել են ՀՀ արդարադատության ակադեմիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանի ուղեկցությամբ շրջել են Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Դատախազի թեկնածուների և դատական դեպարտամենտի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, ևս մեկ անգամ ընդգծելով գիտելիքի կարևորությունը, նշել է, որ իրավագիտությունը մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ կատարելագործում, առաջընթաց՝ իրավունքի զարգացմանը համընթաց, և այսօրվա ուսանողներն իրենց բարձր գիտելիքների շնորհիվ կկարողանան համալրել պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը:

ԼՂՀ գլխավոր դատախազը ՀՀ արդարադատության ակադեմիային է հանձնել խորհրդանշական հուշանվեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում