ՖԱՖ-ը հայհոյանքներով դիմավորեց Պորտուգալիայի հավաքականին

ՖԱՖ-ը հայհոյանքներով դիմավորեց Պորտուգալիայի հավաքականին

Րոպեներ առաջ Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երևան։ Օդանավակայանում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցին հահոյանքներով ու վիրավորական արտահայտություններով դիմավորեցին Առաջին Հայկական Ճակատ (ՖԱՖ) ֆան-շարժման անդամները։ Վիրավորական վանկարկումների հիմնական մասն ուղղված էր թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։

Պորտուգալիայի հավաքականի անդամների դեմքի արտահայտությունը վկայում էր, որ նման ընդունելությունը նրանց այնքան էլ դուր չի եկել։ Օդանավակայանից պորտուգալացիներն ուղևորվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց։

Վաղը թիմը «Հանրապետական» մարզադաշտում մարզում կանցկացնի, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար։ Այնուհետև տեղի կունենա Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 13-ին կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ։

                                   Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում