Նախիջևանի Առանձին համազորային բանակի մարտունակությունն են փորձում բարձրացնել

Նախիջևանի Առանձին համազորային բանակի մարտունակությունն են փորձում բարձրացնել

Ադրբեջանի զինված ուժերը  2015 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն մարտավարական զինավարժանքներ են անցկացնում Նախիջեւանում:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, զինավարժանքներն անցկացվում են սահմանափակ տեսանելիության, բարդ ռելիեֆի եւ անկայուն եղանակի պայմաններում մարտական նշանաձգության գծով:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այդ առնչությամբ հայտնել է, որ զինավարժանքների շրջանակում նաև միջոցառումներ են իրականացվում՝ ամրապնդելու  Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական ներուժը  եւ բարձրացնելու Առանձին համազորային բանակի մարտունակությունը: 

Մարտավարական զինավարժանքներին մասնակցում  են Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի անձնակազմը, զրահատեխնիկան, ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորամասերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում