Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք. Հռոմի պապ

Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն  հատուցվող աշխատանք. Հռոմի պապ

Սուրբ Վարդանանց հրապարակում ընթացող Ս. պատարագին Հռոմի պապը դիմել է Գյումրի եկած հավատացյալներին, որում մասնավորապես ասվում է.

«Կվերակառուցվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները» (Ես 61,4): Այս վայրերում, սիրելի եղբայրներ եւ քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խօսքերը որ լսեցինք: Անաստվածության երկար տարիների կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու՝  հավատ դավանելու ազատության եւ առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնել իրենց կյանքը՝ հսկայական դժուարություններով հանդերձ»:

Այնուհետ Հռոմի պապը հավելում է, որ արդար սերը Աստծուց ստացած և ընկերոջն ընծայած սերն է.  «Սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում: Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպերը կարող է շեղիչ և նույնիսկ անօգուտ լինեն, որովհետև Հիսուսն ասում է, թե «սրանից բոլորը իմանում են, որ իմ աշակերտներն էք. եթե սիրեք իրար» (Յվ 13,35): Կոչված ենք միշտ կառուցելու եւ վերակառուցելու հաղորդությունն առանց  հոգնելու, կամուրջներ կառուցելու, ոչ թէ պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի եւ սիրո մեջ, եւ հավատացյալները լավագույն օրինակը կարողանան լինել՝ համագործակցելով իրար հետ, փոխադարձ հարգանքով եւ երկխոսութեամբ, իմանալով որ Աստոված բնակվում է սիրողի մէջ. Աստոված բնակվում է այնտեղ, որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում եւ պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում եւ մխիթարում է վշտացածներին»: Շատ կարիքն ունենք սրան. կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից  չխորտակովեն եւ չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերի համար. բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում, և  ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին եւ քույրերին. կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք:

«Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը. հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել էք տարբեր շրջաններից եւ մոտակա Վրաստանից, տեսնում եմ որ Աստված ձեզ մենակ չի թողել. Նա այցելել է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68): Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկությունը՝ հիմնված Առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն էք տոնում այսօր: Այս հողի վրա ձեր սուրբերից եւ վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար եւ ժողովուրդը Ավետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նույնիսկ արյան եւ ծանր փորձությունների գնով, որ «Աստծո սերը կյանքից ավելի արժե»: Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը եւ նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագային հույսն է նաեւ»:

Հռոմի պապը նկատում է, որ «հավատն անցյալին պատկանող  գեղեցիկ բանի վերածվելու վտանգ, փորձություն կա,  կարծես  սքանչելի մանրանկարված մի մատյան՝ թանգարանում պահվելիք. «Եթե պատմության դիվաններում պահվի, հավատը կկորցնի հաղորդակցական ուժը, կենսունակ եւ փոխակերպող իր գեղեցկությունը, բոլորի հանդեպ իր դրական բացվածքը: Իսկ հավատը  ծնվում եւ վերածնվում է Տիրոջ՝ Հիսուսի հետ կենդանի հանդիպումից:  Օգտակար է ամեն օր վերանորոգել այս հանդիպումը՝ Աստծո Խոսքի ընթերցումով եւ աղոթքով«: 

Սուրբ պատարագի ընթացքում հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Հռոմի Պապը խոսեց նաև Գրիգոր Նարեկացու մասին.

«Նա կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու, որ կարող է մարդկային սրտում տնավորվել: Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է «Նա կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով: Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է…»: Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ՝ ողորմության կարոտ և մեր թշվառությունների ու վերքերի առջև: Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմության ընթացքում մեկնաբանել է շատ անգամ սեփական ողբերգական դեպքերը: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն: Ձեր սիրելի ժողովուրդը ևս՝ տառապելու քաջատեղյակ և հարության զորությամբ, կարողանալու է հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում