ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին արգելել են մտնել դահլիճ, որտեղ անցկացվում էր «Երևանի ավագանու ընտրությունները» թեմայով բանավեճ

 «Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր Մոսկվա կինոթատրոնում կազմակերպել էր բանավեճ «Երևանի ավագանու ընտրությունները» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին կուսակցությունների ցուցակների առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչները: Բանավեճին իրենց մասնակցությունը չեն ցուցաբերել ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

Ավելի ուշ բանավեճ-հանդիպման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Բանավեճ-հանդիպմանը ուշացումով մասնակցելու էր եկել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ում աշխատակիցները ներս չէին թողել, քանի որ հանդիպումն արդեն սկսվել էր:

Այնուամենայնիվ, Մարգարյանին թողեցին ներս մտնել, սակայն բանավեճը շարունակվեց առանց ՕԵԿ-ականի, նա դահլիճում էր որպես հանդիսատես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում