ԲՀԿ ղեկավարը չի զլանա և բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել:

Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը:

Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ: Այնպես որ խորհուրդ կտամ ոմանց՝ ժամանակից շուտ հետևություններ չանել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում