Եվրահանձնաժողովում առաջարկել են դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը, սակայն…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարվելիք այցից առաջ Եվրոպական պառլամենտի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ երկրում տիրող մարդու իրավունքների խախտումների թեմայով: Հիշեցնենք, որ Human Rights Watch–ը և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի շարք ակտիվիստներ կոչ էին արել Եվրահանձնաժողովի նախագահինԱլիևի հետ քննարկել նաև երկրում տիրող մարդու իրավունքների խախտումների հարցը:

Կարդացեք նաև’ Human Rights Watch -ը դիմել է Եվրահանձնաժողվի նախագահին’ պահանջելու Ալիևից հարգել մարդու իրավունքները

Ադրբեջանի կողմից հատուկ զեկուցող էր հրավիրվել Ադրբեջանի խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:

Յունուսը լսարանի ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ նախագահական ընտրություններից առաջ հավաքների կազմակերպման խիստ սահմանափակումներ կան:

Նա անդրադարձ կատարեց փետրվարին Իսմաիլում տեղի ունեցած դեպքերին, Իլհար Մամեդովի, լրագրող Թոֆիկ Յաղուբլուի ձերբակալություններին, ինչպես նաև մարտ-ապրիլ ամիսներին NIDA շարժման տաս ակտիվիստների ձերբակալություններին:

Յունուսը նշել է, որ ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ ուժեղացել է նաև ճնշումները խոսքի ազատության վրա: Ներկա պահին ձերբակալության մեջ են գտնվում յոթ լրագրողներ, որոնցից հինգը արդեն դատապարտվել են ազատազրկման:

«Հատկապես ծանր պատիժներ են սպասվում իրավապաշտպան և թալիշերեն միակ թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին: Նրան մեղադրում են Իրանի օգտին լրտեսություն կատարելու,էթնիկական կոնֆլիկտ հրահրելու և թմրադեղեր օգտագործելու մեջ: Նրան կարող են տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտել, կարող են նաև ցմահ տալ», – Յունուսի խոսքերն է մեջբերում «Contact.az»-ը:

Ալիևյան ռեժիմն օգտագործում է ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքը Իրանի նկատմամբ և հակաիսլամական տրամադրությունները ‘ արդարացնելու բազամաթիվ հավատացյալների բանտարկությունները:Անդրադարձ է կատարվել նաև Ալիևի հունիսի յոթի ելույթին, որտեղ նա ընդդիմության ներակայացուցիչներին որակել է որպես ապազգային ուժեր: Յունուսի խոսքերով Ալիևի ելույթից կարող ենք եզրակացնել, որ ճնշումներ էլ ավելի կուժեղանան:

Կարդացեք նաև’ Ալիևը ադրբեջանական ընդդիմությանը Հայաստանի գործիք է որակել

«Սակայն մեզ համար ծանր օրերը հոկտեմբերի տասնվեցից հետո կլինեն, երբ ընտրությունների համատարած կեղծումից հետո, կսկսվեն դատական գործընթացները և մասսայական ձերբակալությունները: Քանի որ Ադրբեջանում անկախ դատավարություն չկա, ապա կարելի սպասել, որ Իլհար Մամեդովին, Հիլալ Մաեդովին, լրագրողներին և ակտիվիստներին երկար տարիների ազատազրկություն է սպասվելու»,- Յունիսի ելույթին է անդրադառնում «Haqqin.az»-ը:

Յունուսի խոսքերով զեկույցը բուռն քննարկումների տեղիք է տվել, որոնց ընթացքում եղել են նաև առաջարկություններ հրաժարվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև առկա ռազմավարական գործընկերությունից:

Սակայն նման հեռանկար սպասելի չէ, քանի որ ԵՄ-ն, ինչպես միշտ հակիրճ անդրադարձ կանի մարդու իրավունքների խախտման թեմային, կոչ կանի հարգել դրանք Ադրբեջանում և կշարունակի այդ երկրի հետ իր ռազմավարական գործընկերությունը’ առաջնահերթությունը տալով իր էներգետիկ շահերին:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում