Ալիևը Վարանդայում (Ֆիզուլի) փորձարկել է օդանավակայանը
Նմանատիպ
Մինչ բոլորս ցնցված ենք Հայաստանի հավաքականի աննախադեպ պարտությամբ, Ալիևը Վարանդայում (Ֆիզուլի) փորձարկել է օդանավակայանը:
Պատերազմից մեկ տարի անց աննախադեպ արագությամբ, ականազեծվում և կառուցապատման աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանը օկուպացված տարածքներում:
Պատերազմից մեկ տարի անց մենք փորձում ենք մինիմալ գներով տապանաքարեր սարքել եռաբլուրում քնած մեր հերոսների համար, չունենք կահավորված խրամատներ, իսկ առջևում ձմեռ է :
Ունենք Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներ՝ որոնց մասին բոլորը մոռացել են, ունենք գրեթե յուրաքանչյուր շաբաթ սպանված ևս մեկ հայ, ունենք պետական ճանապարհ, որը ցանկացած պահի կարող է փակել թշնամին և շրջափակամն մեջ վերցնել առնվազը 13 գյուղ և վերջապես պատերազմից գրեթե մեկ տարի անց ունենք պարտության գլխավոր պատասխանատուներ,ովքեր դավաճանի պիտակը ճակատներին հազարավոր տղաների սպանելուց հետո մեր բոլորիս հաշվին հանգստանում են Հունաստանի ամենաթանկ կղզիներից մեկում :
Հ.Գ Աներձագը իր լավագույն երազում անգամ Միկոնոսը տեսնել չէր կարող ,բայց արժանապատիվ հայությունը տվեց Հրաչին այդ հնարավորությունը՝ իրենց հայրենիքի ու որդիների արյան գնով:
Հ.Գ.Գ հետաքրքիր բան ա կյանքը ,մի տարիա գոյություն չունենք ,բայց հայակական ֆուտբոլ կա փաստորեն ու ինչպես միշտ անակնկալ կերպով աննախադեպ պարտվել է,թերևս սա ամենակարևորն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում