Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է կապված լինել այն գործընթացների հետ, որոնք պաշտոնական Երևանը սկսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Արմեն Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև քաղաքական գործընթացների մասնակիցների մեծ մասի համար։ Ամենայն հավանականությամբ, Սարգսյանի հրաժարականը կապված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում նախանշվող զարգացումների հետ», – ասել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելի են ակտիվանում խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման համաձայնագրեր։
«Շատերը հենց Սարգսյանի անակնկալ հրաժարականը կապում են այս ոչ պոպուլյար պայմանագրերի համար պատասխանատվություն վերցնելու ցանկության բացակայության հետ», – նշել է Մելիք-Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։
Նշենք նաև, որ ըստ տեղեկությունների, Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում