Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողություն սկսելու և զորքերը Դոնբաս մտցնելու մասին

Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողություն սկսելու և զորքերը Դոնբաս մտցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի:

«Ուկրաինայի նեոնացիստական ռեժիմը դարձել է մշտական վտանգ Ռուսաստանկ համար: Դիմում եմ Ուկրաինայի զինվորներին. ձեր պապերը կռվել են ֆաշիզմի դեմ ոչ թե նրա համար, որ այդ երկրում ծավալվի նեոնացիստական ռեժիմ: Մենք հասնելու ենք Ուկրաինակի դենացիֆիկացիային», – նշել է նա:

Ռուսաստանի առաջնորդը նաև զգուշացրել է երրորդ երկրներին չփորձել խառնվել ընթացող իրադարձություններին՝ հավելելով, որ այդ կապակցությամբ բոլոր հանձնարարականները տրված են ու պատասխանները չեն ուշանալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում