Երկու սկանդալ մեկ օրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական մեծ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 14-ը նշանավորվեց երկու երկրների միջև հարաբերություններում արձանագրված երկու միջադեպերով:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից հոկտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների քննադատությանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհտիևը:
Մինչ այդ քննադատությանը պատասխանել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Ռամիզ Մեհտիւևը հայտարարել էր, թե «ԱՄՆ-ի պաշտոնյաները խորհուրդ էին տվել ընդդիմության թեկնածուին վերագրել ընտրողների 25 տոկոս ձայները, իսկ Ալիևին’ 74-75 տոկոս ձայներ», իբրեւ թե «ձայների նման հարաբերակցության դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունն ընտ րությունները կգնահատի հավասարակշռված»: «Ստացվում է, որ մենք պետք է ոչ թե թափանցիկ, ազնիվ ընտրություններ անցկացնեինք, այլ’ շինծու, եւ մեր գործընկերների ցանկությամբ որոշակի թեկնածուների օգտին քվեներ նկարեինք: Չէ որ դա կվիրավորեր ադրբեջանցի ընտրողների ազգային արժեքները ովքեր ազատ են իրենց ընտրության մեջ»,- ասել էր Մեհտիևը:

Ադրբեջանը չի բավարարվում նշված հայտարարությամբ և նույն օրվա մեջ ևս մեկ սկանդալ հեղինակ է դարձել: Այս անգամ ուշադրության կենտրոնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումն էր:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նույն օրը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված ընտրություններին, Մորնինգսթարն, իբրեւ, ասել էր, թե «ընտրություններն արդեն հետեւում են, իսկ Իլհամ Ալիեւը’ հաղթող է, իսկ ինչ վերաբերում է հնչող քննադատությանը, ապա այն չի ազդի ընտրությունների արդյունքների վրա»:

Ըստ «Ազադլըգ»-ի’ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը Աբիև-Մորնինգսթար հանդիպման առնչությամբ հայտարարել է, որ տվյալ հանդիպումը «մասնավոր դիվանագիտական հանդիպում է» եղել, այն «կառուցողական բնույթ է» կրել, սակայն «Մորնինգսթարին վերագրված կարծիքները ճիշտ չեն»:

«Սաֆար Աբիեւի’ ԱՄՆ դեսպանին հանդիպման հրավիրելու հետաքրքիր պահերից մեկն այն է, որ դեսպանատունը դա «մասնավոր դիվանագիտական հանդիպում» է բնութագրել, բայց նախարարությունն իրեն թույլատրելի է համարել հրապարակել հանդիպման ժամանակ ձեռք չբերված արդյունք: Նշանակում է’ Ադրբեջանի իշխանությունն այս պահին այնքան շատ ունի Արեւմուտքի պետությունների որոշիչ դիրքորոշման կարիքը, որ թեկուզ սուտ, սակայն անհրաժեշտ է համարում այն հրամցնել սեփական հասարակությանը: ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը տրամաբանական է: Նման չափի մերկացումից հետո ոչ մի իրեն հարգող պետություն եւ դիվանագիտական առաքելություն չի կարող այսքան կեղծված ընտրությունում հաղթանակ ճանաչել:

Այդ պատճառով էլ պարզ է, որ ԱՄՆ-ը կեղծարարության հարցում առեւտրի չգնաց Ադրբեջանի հետ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում