Դավութօղլուն երկմտում է Հայաստան գալու շուրջ

Հայաստանը հրավիրել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուին մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը, որը տեղի է ունենալու Երևանում դեկտեմբերի ամսին:

Հանդիպման հրավերն ուղարկվել է բոլոր անդամ երկրներին ,սակայն Դավութօղլուի հրավերի մեջ հատուկ նշված էր, որ հայկական կողմը գոհունակ կլինի տեսնելու նրան Երևանում:
Ինչպես Today’s Zaman-ի հետ զրույցում նշել են թուրք պաշտոնյաները Դավութօղլուն երկմտում է, գնալ թե ոչ’ հարցը կապելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հաշտեցման գործընթացի հետ:

Կարդացեք նաև’ Հայ-թուրքական սահմանի բացումը թուրքական մեդիայի օրակարգում է

Հայկական դիվանագիտության կողմից սա ժեստ էր, Թուրքիայի տարբեր շրջանակներում հնչող այն խոսակցություններին, ըստ որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի բացմանը և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում:

Մինչ այժմ հայկական կողմի համար շոշափելի չեն եղել Թուրքիայի գործադրած ջանքերը, որոնք ընդամենը միջազգային հանրության աչքին Թուրքիայի բարեպաշտ հարևան երևալու սինդրոմներ էին:

Կարդացեք նաև’ Հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավ են, քան 10 տարի առաջ.Դավութօղլու

Սակայն Դավութղօլուի երկմտանքը թուրքական անկեղծ մտադրությունների վերաբերյալ կասկածի տեղիք է տալիս: Թուրքական մամուլը վերջերս հաճախ էր շրջանառում այն տեսակետը, որ այս անգամ Արցախյան խնդիրը նախապայման չի լինելու հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Սակայն Դավութօղլուի կողմից Երևանի հրավերն ընդունելը կրկին կապել հաշտեցման գործընթացի հետ, վկայում է, որ Թուրքիան կրկին անպատասխանատու հայտարարություներ է անում, սակայն երբ գալիս է գործելու ժամանակը, նա կրկին ետ է քաշվում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում