Հունվարի վերջից սկվում է Հյուսիսային Իրաքի նավթի արտահանումը Թուրքիա

Հունվարի ութին Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը’ ՔՏԿ-ն, հայտարարել է, որ մինչ հունվարի վերջ կսկվի դեպի Թուրքիա չմշակված նավթի արտահանումը:

Առաջին 2 միլիոն բարելը կվաճառվի ՔԴԿ-ի Բնական պաշարների նախարարության հայտարարծ աճուրդի միջոցով: Նախատեսվում է, որ ամսական փոխարդումները մինչ փետրվար կհասցվեն 6միլիոն բարելի, իսկ մինչ դեկտեմբեր’ 10-12 միլիոնի:

Բաղդադը, որը փորձում է միանձնյա տնօրինել Հյուսիսայի Իրաքում առկա բնական պաշարները, բարկացել է այդ գործարքի վրա: Բաղդադի կառավարությունը նշել է, որ քրդերի’ նավթային անկախություն ձեռք բերելու ջանքերը կարող են հանգեցնել Իրաքի բաժանմանը:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբեր ամսին Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Հյուսիսային Իրաքի նավթն ու գազը համաշխարհային շուկաներ հասցնելու նպատակով Թուրքիայի հետ համագործակցություն է իրականացվելու:

Իրաքի կենտրոնական կառավարությունը’ ի դեմս պաշտոնական Բաղդադի, դեմ է արտահայտվել նման համաձայնագրերի ստորագրմանը’ ընդհանրապես դեմ լինելով Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև վերջին շրջանում առկա նավթագազային համագործակցությանը: Նշվում է նաև, որ այդ համաձայնագրերը կարևորվում են այն առումով, որ ներկայումս Թուրքիան գազ է ստանում Իրանից, Ռուսաստանից և Ադրբեջանից և ևս մեկ այլընտրանքային գազամատակարար ունենալը նպատակ է հետապնդում գազի ինքնարժեքի իջեցմանը, քանզի պայմանագրի համաձայն Հյուսիսային Իրաքից Թուրքիա մղվելիք գազի գինը ավելի էժան է լինելու:

Թուրքական կողմը բանակցությունների ժամանակ նախատեսում է այդ ոլորտում շուրջ 3-4 միլիոն դոլար ներդնել’ ներառյալ խողովակաշարի կառուցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում