Արգենտինայում առնվազն երեք մարդ Է զոհվել կայծակի հարվածից, կան տասնյակ տուժածներ

Արգենտինայի առողջարաններից մեկում 22 մարդ է տուժել կայծակի հարվածից, զոհվել է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բուժհիմնարկների ներկայացուցիչները հայտնել են տեղական հեռուստաալիքների եթերում:

Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի նահանգի ատլանտյան ծովափի Վիլյա Խեսել առողջարանային քաղաքի «Աֆրիկա» լողափին: Ականատեսների վկայությամբ՝ ամպրոպի ժամանակ լողափը լցված է եղել մարդկանցով, բոլոր զոհվածներն ու տուժածները գտնվում էին ավազի վրա տեղադրված պարուսինածածկ տաղավարներից մեկում: Զոհվել են երկու տղամարդ եւ մի կին, տուժածներից յոթն անչափահասներ են: Երկու կին ծանր այրվածքներ են ստացել եւ կոմայի մեջ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում