Աբխազիայում ժողովուրդը գրոհում է նախագահական շենքը

Աբխազիայում ժողովուրդը գրոհում է նախագահական շենքը

Աբխազիայի մայրաքաղաք Սուխում անցկացվող հանրահավաքը վերածվել է զանգվածային անկարգությունների: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ընդդիմության կողմնակիցների հսկա բանակը գրոհել  է նախագահ Ալեքսանդր Անկվաբի նստավայրը: Լուրեր կան, որ նրանց մի մասը արդեն շենքի ներսում է:

Նշենք, որ Աբխազիայի բնակչությունը բողոքում է իշխանությունների սոցիալժտնտեսական քաղաքականության դեմ: Այսօրվա ցույցին հավաքվել են ավելի քան 10 հազար քաղաքացիներ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում