Հայկական կողմը գերու հետ կապված կորուստ չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմը գերու հետ կապված կորուստ չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ԶՈՒ-ն որևէ կորուստ չի ունեցել կապված գերու հետ»,-Times.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայի են բռնել: Այս մասին տեղեկացրել էր Haqqin.az ‘կայքը հղում կատարելով տարածաշրջանային TTV-ին:

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի և հանձնել համապատասխան մարմիններին:

Ավելի ուշ Times.am-ին պարզ դարձավ, որ բռնվածը կամ գերեվարվածը Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն է, ով գյուղացիների բնութագրմամբ՝ արբեցող էր, ուներ անհավասարակշիռ վարքագիծ:

Haqqin.az-ի հաղորդմամբ՝ իբր գյուղացիները տեղեկացրել են, թե բռնված Չինարիի բնակիչը պատմել է, որ իրենք երեքով են եղել, սակայն, երկուսն ականի վրա պայթել են սահմանը հատելիս և միայն ինքն է կենդանի մնացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում