Պուտինը ծաղիկներ Է դրել Մինինի եւ Պոժարսկու հուշարձանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ կրոնական համայնքների ղեկավարների հետ համատեղ նոյեմբերի 4-ին նշվող Ժողովրդական միասնության օրվա տոնի առթիվ Կարմիր հրապարակում ծաղիկներ Է դրել Մինինի եւ Պոժարսկու հուշարձանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Արարողությանը մասնակցել են նաեւ ուսանողական շինջոկատների եւ ռազմահայրենասիրական ջոկատների ներկայացուցիչները:

Ռուսաստանի նախագահը կարճատեւ զրույց Է ունեցել կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ եւ լուսանկարվել երիտասարդների հետ: Այնուհետեւ Պուտինը երիտասարդության հետ լուսանկարվել Է առաջարկել նաեւ հոգեւորականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում