Ֆրանսիայում օծանելիքով լեփ-լեցուն երկու բեռնատար են առեւանգել

Ֆրանսիայում նոյեմբերի լույս 4-ի գիշերը մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել Փարիզի արվարձանում գտնվող լոգիստիկական կենտրոնի վրա՝ առեւանգելով հայտնի մակնիշների օծանելիքով լեփ-լեցուն երկու բեռնատար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RTL ռադիոկայանին:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ զինված չարագործները պահեստների տարածք են թափանցել գիշերը: Նրանք բռնել են լոգիստիկական ընկերության աշխատակիցներից մեկին, նստել պարֆյումերիայի խանութներ ուղեւորվելու պատրաստ բեռնատարներ եւ բարեհաջող հեռացել հանցագործության վայրից:

Ավելի ուշ առեւանգված վարորդին ազատ են արձակել մերձակա A1 ավտամայրուղու մոտ: Առաջիկա ժամերին նրան կհարցաքննեն քննիչները:

Ըստ նախնական գնահատումների, առեւանգված բեռի արժեքը կարող Է կազմել մի քանի հարյուր հազար եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում