Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքից հանվել է Հայոց ցեղասպանության դեմ բաժինը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր պաշտոնական կայքից հանել է «Կտրվածքներ պատմությունից» բաժնում տեղադրված` «1914-1918 թվականներին հայերի գործունեությունը արխիվային փաստաթղթերում» ենթաբաժինը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության իրողության «հերքմանը»: 

Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմական պատմության և ռազմավարական հետազոտությունների նախագահության (ATASE) կողմից Հայոց ցեղասպանության պնդումներին «պատասխանելու» համար պատրաստված 8-հատորանոց աշխատությունը PDF ձևաչափով տեղադրված էր ԳՇ պաշտոնական կայքում: Թուրքերեն և անգլերեն այդ աշխատության համար աշխատանքները սկսվել էին 2006 թվականին և ավարտին հասցվել 2008 թվականին: 3 տարում պատրաստված այդ աշխատությունն այժմ հնարավոր է տեսնել միայն «ԳՇ ATASE և վերահսկողության նախագահության հրատարակչական բաժնի տնօրինություն» հասցեում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում