ԱՄՆ-ում 8-ամյա տղան գիրք Է գրել եւ շուրջ 1 մլն դոլար հավաքել հիվանդ ընկերոջն օգնելու համար

ԱՄՆ-ում 8-ամյա Դիլան Սիգելը շուրջ 1 մլն դոլար Է հավաքել իր գրած գրքի վաճառքից, որպեսզի օգնի ընկերոջը, որը տառապում Է հազվադեպ հիվանդությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:

Մանուկ հեղինակի գիրքը հրապարակվել Է 2012 թվականին: 16-Էջանոց գունագեղ ստեղծագործությունը, որը երեխան ինքն Է նկարազարդել, վերնագրված Է «Շոկոլադիկ» (“Chocolate Bar”): Այդ բառը, ըստ հրատարակության կայքի տվյալների, Դիլանի մոտ համահունչ Է Է «ցնցող» արտահայտությանը եւ վերաբերում Է այն ամենին, ինչն իրեն շատ Է դուր գալիս կամ հետաքրքրություն Է առաջացնում:

Գրքի վաճառքից գոյացած փողերն օգտագործվում են Դիլանի լավագույն ընկերոջ բուժման համար: Նա տառապում Է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ, որը հայտնի Է Գիրկեի հիվանդություն անվանումով:

Ներկայում մանկահասակ գրողին հաջողվել Է հավաքել 900 հազար դոլար:

«Ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ օգնել ընկերոջս: Շնորհակալ եմ մարդկանցից այն բանի համար, որ կարող եմ իմ պատմությունները ներկայացնել նրանց եւ ոգեշնչել երեխաներին՝ փոխելու աշխարհը»,-հայտարարել Է Դիլանը CBS LA-ին տված հարցազրույցում:

Գիրկեի հիվանդությունը լյարդի՝ հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում