Վրաստանի ԱԳ նախարարը հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, որը հանրապետության պաշտոնաթող արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թիմի անդամ Է, նոյեմբերի 5-ին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ: Այդ մասին,  «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է արտաքին քաղաքական գերատեսչությ ան մամուլի ծառայության աշխատակցուհին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ին որոշել Է պաշտոնաթող անել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում: Այդ որոշմանը նախորդել Էր Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհ Է կատարվում: Նա այդպես Է մեկնաբանել գերատեսչության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը:

«Մայա Փանջիկիձեն արտակարգ հայտարարություն կանի նախարարությունում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Բացառված չԷ, որ Փանջիկիձեն որոշել Է լքել Վրաստանի կառավարությունը:

Մեկնաբանելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառել, որ պաշտոնաթող կլինեն Իրակլի Ալասանիայի թիմակից բոլոր նախարարները: «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսի Պետրիաշվիլին նախօրյակին արդեն հայտարարել Է, որ թողնում Է եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում