Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարելէ երկրի ԱԳՆ–ի կազմակերպած հատուկ բրիֆինգի ժամանակ:

Նրա հետ միասին իրենց պաշտոններն են լքել փոխնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերչուաշվիլին և Դավիդ Ջալագանին:

Փանջիկիձեն լքում է նաև Վրացական երազանք քաղաքական կոալիցիան:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում