Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Մինդիա Ջանելիձեին ներկայացրել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում:

Մինչ այդ Մինդիա Ջանելիձեն զբաղեցնում Էր Ազգային անվտանգության  ևճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնը:

«Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեին, որն անվտանգության հարցերով իմ օգնականն Էր: Մասնագիտությամբ նա իրավաբան Է, լրացուցիչ կրթություն Է ստացել ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Նա աշխատել Է Վրաստանի հետախուզական ծառայությունում, 2012 թվականից մինչեւ 2014 թվականի սկիզբը ղեկավարել Է Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության դեպարտամենտը: Մինդիա Ջանելիձեն գնդապետի կոչում ունի, ստացել Է տարբեր պարգեւներ, ունի ընտանիք՝ կին եւ երեք երեխա: Հաջողություններ եմ մաղթում Մինդիա Ջանելիձեին: Հուսով եմ, որ նա ավելի լավ նախարար կլինի, քան նրա նախորդը»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում