ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել Է Ուկրաինա

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա՝ երկրի իշխանությունների հետ քննարկելու այդ կազմակերպության մոնիթորինգային առաքելության աշխատանքը:

«ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այցելել է Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելություն: Քննարկվում են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության գործունեությունն ու դրա հետ կապված խնդիրները»,-ասված է Ուկրաինայում առաքելության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է «Թվիթեր»-ում նրա Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում