Իվանաշվիլու իշխանությունը պետք է կործանվի. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հավաստում է, որ Վրաստանը ղեկավարվում է քաղաքական օֆշորի կողմից: Այդ մասին նա հայտարարել է «Forbes»-ի հետ զրույցում:

«Իվանաշվիլին կկործանվի: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը անխուսափելի լինի և այդ գործընթացքում Ռուսաստանը չկարողանա ձեռքերը պարզել և վերացնել Վրաստանի ինքնիշխանությունը: Կամ այնպիսի բռնություն չկիրառվի, ինչպես Ուկրաինայում: Կարևորը, ինչը պատահել է երկրում, որ այն դուրս է եկել սահմանադրական համակարգից: Իրականում փլուզվել է գլխավորը՝ երկիրը ղեկավարվում է օֆշորի կողմից: Բոլոր որոշումները կայացնում է մի մարդ, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում