Էլմար Մամեդյարով.«Ադրբեջանը պատրաստ է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները պատրաստ են և արդեն պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի կայացման համար. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը»:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը հիշեցրել է, որ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումն այդ հարցում:

«Ֆրանսիայի նախագահը նույնպես կողմերին կոչ է արել աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի վրա: Մենք համաձայն ենք և պատրաստ ենք դրան»,- ասել է նա՝ հայերին կոչ անելով նախ զորքերը դուրս բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում