Պուտինը ՀԱՊԿ-ի անդամների հետ կքննարկի կազմակերպության գործունեության հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների հետ, որի նստաշրջանը նոյեմբերի 6-ին տեղի կունենա Մոսկվայում: ՌԴ-ի ղեկավարը կքննարկի ՀԱՊԿ-ի գործունեության հրատապ հարցերը՝ կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի գործունեության հրատապ հարցերը կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության համատեքստում, ինչպես նաեւ Խորհրդարանական վեհաժողովի դերը ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմապլանային համագործակցության իրավական եւ օրենսդրական բազայի ամրապնդման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը նոյեմբերի 6-ին տեղի կունենա Պետդումայում՝ խոսնակ Սերգեյ Նարիշկինի մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում