Վրացական երազանքը և հայկական իրականությունը

Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային աշխատանքից ազատելուն հաջորդել էր հրաժարականների շքերթ. զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ինչպես նաև՝ վերջինիս չորս տեղակալները(նշված քաղաքական գործիչները ներկայացնում են Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը):

Հարևան երկրում դեպքերի նման զարգացումները խորհելու տեղիք են տալիս, քանի որ Սահակաշվիլիի ռեժիմի իշխանափոխությունից հետո, կուսակցությունների կազմած կոալիցիայում գոյություն ունեցող հակասությունների մասին կուլիսային քննարկումները իրականություն դարձան:

Հատկանշական է, որ այս պրոցեսների էպիկենտրոնում, չնայած խաղից դուրս, էական դերակատարը միանշանակ Բիձինա Իվանիշվիլին է, որն իր «Վրացական երազանք» կուսակցության մեջ մեկ ընդհանուր բլոկում էր համախմբել հակասահակաշվիլիական գրեթե բոլոր ուժերին:

Այս ֆոնին հետաքրքրական է հայ և վրացի քաղաքական ֆիգուրների միջև զուգահեռականներ տանելու փորձ կատարել՝ ընդգծելով նրանց վարած քաղաքականությունն ու քաղաքական գործելաոճը, սա հետաքրքիր է հատկապես այն առումով, երբ նմանատիպ քաղաքական գործընթացները մի երկրում հասել են իրենց կուլմինացիային՝ իր համապատասխան հետևանքններով, իսկ մյուս երկրում այն դեռ սկզբնափուլում է:

Իվանիշվիլին մինչև քաղաքականություն մուտք գործելը նախագահ Սահակաշվիլու հետ համագործակցում էր, ավելին՝ հենց Բիձինան էր հանդիսանում Վրաստանի ներքաղաքական բարեփոխումների ֆինանսական «կնքահայրը», Սահակաշվիլու օրոք կատարված բարեփոխումների նախաձեռնողը (ճանապարհների վերանորոգում, լուսավորություններ, ոստիկանական համակարգի բարեկարգում և այլն), լուրջ ներդրումային ցանց էր ստեղծել: Իվանիշվիլին փորձեց 1մլրդ դոլարի ներդրում կատարել գյուղատնտեսական ոլորտում, իսկ քաղաքականություն մուտք գործեց զուտ նախագահի հետ ունեցած անձնական խնդիրների, այդ թվում հակառուսական քաղաքական կուրս վարելու պատճառով:

ՀՀ-ում ընդդիրմադիր դաշտում նման գործիչ է ներկայացվում ԲՀԿ ղեկավարը, որն, ի տարբերություն իր վրացի «քաղաքական գործընկերոջ», ներդրումներ իրականացրել է բացառապես տնտեսության մեջ: Հարկ է ընդգծել, որ Ծառուկյանը իշխանությունների հետ նույնպես որևէ խնդիր ու անհամաձայնություն, ծայրահեղ հակամարտություն, գոնե թե բացահայտ, չունի:

«Վրացական երազանք»-ն իր քաղաքական հաղթանակն ապահովելու համար դիմում էր տարբեր քաղաքական մանիպույացիաների. հիշենք թեկուզ հայտնի բանտային սկանդալների ձայնագրությունները, կամ հայ երեխայի սպանություններն, որոնք հետագայում որոշակի կուլիսային խոսակցություններից պարզ դարձավ, որ նախաձեռնվել էր Իվանաշվիլիի թիմի կողմից և փայլուն օգտագործվեց իշխանությունների դեմ: Նախնական շարժման շտաբների հարցում ևս Իվանիշվիլին հսկայական ֆինանսական ներդրումներ է կատարել, ընդհուպ մի քանի տարով նախապես գրասենյակների վարձավճարներ տվել (նշենք, որ հետագայում շտաբային աշխատողները չվճարվեցի, չնայած նախօրոք մեծ գումարներ էին խոստացվել):

ՀՀ-ում, նման ծայրահեղ ու վակումային իրավիճակ չկա, և ընդդիմությունն իր հակաքայլերը ձևակերպում է բավականին թույլ փաստարկների վրա և շահարկում ոչ առաջնային հարցեր (կարմիր գծեր, արագաչափներ): Շտաբային խնդիրների առումով էական ֆինանսական ծախսեր անհրաժեշտ չեն, քանի որ ԲՀԿ-ի գրասենյակները հանգիստ կծառայեն համընդհանուր նպատակներն իրականացնելու համար, աշխատողներին էլ կտրվեն համեստ «պարգևավճարներ»:

Ինչ վերաբերվում է Իվանաշվիլիի կոալիցիա կազմելու հարցին, ապա այստեղ պատկերները բացարձակապես խաչվում են: Նա մի թիմի մեջ էր ընդգրկել քաղաքականապես հակադիր ուժերի, որոնք ունեին բևեռացված տեսակետներ: «Ազատ դեմոկրատներ»-ը կոնկրետ եվրաինտեգրման կողմնակիցներ էին՝ օգտագործվեց միայն Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը: Նախօրեին տրված հրաժարականների շարքը նշվածի վառ օրինակն է, չնայած վարչապետ Ղարիբաշվիլին նշել է, որ հրաժարականների մեջ քաղաքական ենթատեքստ չկա: Կարելի է ասել, որ նման քաղաքակնությամբ, Բիձինա Իվանիշվիլին Ալասանիային քաղաքականապես «ոչնչացրեց»:

ՀՀ-ում քաղաքական դաշտում այս օրինակը տիրում է Եռյակի հարթակում, միմյանց կողքի կանգնած են հակադիր գաղափարակիր բևեռներ, իսկ ահա թե ով ու՞մ է փորձում դարձնել «քաղաքական դիակ», ցույց կտա ժամանակը:

Այն քաղաքական գործընթացները, որոնք չունեն գաղափարական ընդհանուր դիրքորոշում, մեկ միասնական առացքի շուրջ երկար պտտվել չեն կարող, այլ տրամաբանորեն կտրոհվեն:

Արմեն Հովասափյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում