Թբիլիսիում կայացել է ՀՀՇ-ի հանդիպումը ադրբեջանական և վրացական կուսակցությունների հետ

Հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ Հայոց Համազգային Շարժում, Ադրբեջանից՝ Մուսաֆաթ, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀՇ լրատվական ծառայությունից, քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաեւ այդ երկրների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ նման հանդիպումները շարունակելու մասին, եւ 2012թ. նախատեսված է եւս մի քանի նման միջոցառում:

Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում