Իրանում մեկնարկել են «բասիջ» աշխարհազորի ջոկատների երկօրյա վարժանքները

Իրանում սկսվել են «բասիջ» աշխարհազորի ջոկատների «Էլա բեյթ ուլ Մուկադաս-3» («Երուսաղեմ տանող ճանապարհին-3») անվանումով երկօրյա վարժանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Թասնիմ» գործակալությանը:

Արագ հակազդման գումարտակները եւ «բասիջի» անվտանգության ստորաբաժանումները «զորախաղեր» են անցկացնում Զենջանի նահանգում՝ նպատակ ունենալով «ընդլայնել մարտական հնարավորությունները եւ նախապատրաստվել ամեն տեսակ սպառնալիքների դեմ պայքարելուն»:

«Բասիջ» կիսառազմական կազմավորումներն Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնիի հրամանով ստեղծվել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, որպեսզի հնարավոր ագրեսիան դիմագրելու համար ռազմական փորձը սովորեցնեն միլիոնավոր տղամարդկանց: «Բասիջի» աշխարհազորայինները մեծ դեր են խաղացել 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: Դրանք առավել մեծ թվաքանակի՝ շուրջ 3 միլիոնի են հասել 1985 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում