Freedom House-ը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտարարու? ?յամբ հանդես է եկել կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը:

«Իրավապաշտպաններին լուրջ պետական հանցագործությունների մեջ մեղադրելով` Ադրբեջանի իշխանությունները մեծ անարգանք են ցուցաբերում օրենքի գերակայության նկատմամբ և ձգտում են վախեցնել անկախ քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Կրամերը: Նա ընդգծել է, որ Լեյլա Յունուսի և այլ հայտնի իրավապաշտպանների նկատմամբ ծանր ու անհիմն մեղադրանքներ ներկայացնելով և նրանց երկարատև ժամանակով կալանքի ենթարկելով` Ադրբեջանը պարզապես ծաղրի է ենթարկում իր իրավական համակարգը: Freedom House-ի ղեկավարը փաստել է, թե Լեյլա Յունուսին փաստաբանի միջոցով պաշտպանվել? ?ւ հանարվորությունից զրկելով` իշխանություններն ապացուցում են, որ վախենում են սեփական քաղաքացիներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում