ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի հարցով երկխոսությունը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են փոխանակվել տեղեկատվությամբ և շարունակել երկխոսությունն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: «ՌԻԱ- նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «Մենք որոշ անհամաձայնություններ ունենք Ուկրաինայի հարցով: Պայմանավորվել ենք փոխանակվել տեղեկատվությամբ դրա շուրջ: Նաև համաձայնության ե? ?ք եկել, որ այդ երկխոսությունը կշարունակվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Քերրին` մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները:

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունները կիրականացվեն:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կփորձեն համոզել Ուկրաինայի իշխանություններին իրականացնել ժնևյան պարտավորությունները` Դոնբասում հակամարտության լարվածության թուլացման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում