Ադրբեջանը եւ Իրանը կահամագործակցեն կիբեռհանցագործության դեմ պայքարում

Ադրբեջանն ու Իրանը նախնական համաձայնության են եկել կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով` այդ ոլորտում կողմերի համագործակցության հարցը քննարկվել է երեկ Բաքվում Ադրբեջանի կապի եւ բարձր տեխոնոլգիաների նախարար Ալի Աբբասովի եւ Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության գծով Ադրբեջան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ:

Վաեզիի խոսքով` համագործակցության շուրջ Ադրբեջանի կողմից այսօր ներկայացվող ուղղություններն իրենց կողմից ընդունելի են, եւ Իրանը պատրաստ է ՏՏ ճյուղի բոլոր ուղղությունների գծով համագործակցությանը: Նա հատուկ ընդգծել է կիբեռանվտանգության, փոստային կապի, ինչպես նաեւ Ադրբեջանի հեռահաղորդակցության արբանյակի ռեսուրսները Իրանի կողմից օգտագործելու հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում