Գյուլին սուր հարց ուղղած դոկտորը լուրջ սպառնալիքների է ենթարկվել

Գյուլին սուր հարց ուղղած դոկտորը լուրջ սպառնալիքների է ենթարկվել

Հարվարդի համալսարանի հետազոտող դոկտոր Էմրահ Ալթընդիշը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին 2014 թվականի մայիսին տված սուր հարցի հետևանքով հետագա ամիսներին լուրջ սպառնալիքների է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ»-ը հարցազրույց է վարել Ալթընդիշի հետ` պարզելու այն ամենը, ինչ վերջինիս հետ կատարվել է Գյուլին տված հարցից հետո:

Հարվարդի համալսարանի գիտաշխատողը պատմել է, որ հուլիսին իր բաժնի բոլոր դասախոսներին 19-էջանոց էլեկտրոնային նամակ է եկել, որում իր հասցեին տարբեր պնդումներ են եղել: Մասնավորապես հրապարակված են եղել Թուրքիայում եղած ժամանակվա անձնական լուսանկարներ, ինչպես նաև նամակի հեղինակները նրան ներկայացրել են իբրև ահաբեկչական խմբավորման անդամ, որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում մյուս աշխատողների և նրանց ընտանիքների համար: Շուրջ 30 դասախոսի ուղարկված նամակի մասին իմանալուց հետո Ալթընդիշը դիմել է փորձառու իրավաբանների: Հայտնի է դարձել, որ նամակն ուղարկվել է Անկարայից` կեղծ հասցեատիրոջ անունից:

«Թուրքիայում օրենքը միշտ խառնված է եղել քաղաքականությանը, սակայն «Արդարութուն և զարգացում» կուսակցության օրոք այն վերածվեց բոլոր ընդդիմադիրների դեմ կիրառվող սուր թրի: Հազարավոր ընդդիմադիրներ բանտարկվեցին»,- թուրքական թերթին ասել է Ալթընդիշը` պատմելով, որ իր գործընկերները շատ արագ հասկացել են, թե այդ նամակների իմաստը որն է եղել: Թուրք դոկտորը պատմել է նաև, որ սպառնալիքներ և վիրավորանքներ պարունակող հարյուրավոր նամակներ է ստացել տարբեր օգտատերերից: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ տեսակի են եղել սպառնալիքնե րը, Ալթընդիշը պատմել է, որ իրեն մասնավորապես անվանել են «Հայի ծնունդ», «Հույնի ծնունդ», «Հրեայի ծնունդ», «Ստոր քուրդ», «Դու թուրք չես կարող լինել», «Հայրենիքի դավաճան»:

«Միջազգային աշխատանքային կազմակերպության տվյալներով երկրում աշխատանքային վթարների թվով Եվրոպայում Թուրքիան առաջինն է, իսկ ողջ աշխարհում` չորրորդը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով մամուլի ազատության հարցում 180 երկրների շարքում զբաղեցրել ենք 154-րդ տեղը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վերջին զեկույցի համաձայն 34 երկրների շարքում վերջինն ենք կրթության հարցում: Մի քանի միլիարդ դոլարով պալատներ ենք կառուցում, սակայն, Թուրքիայի վիճակագրական ծառայության համաձայն, բնակչութ? ?ան շուրջ 20 տոկոսն աղքատության շեմից այն կողմ է: Բոլոր նրանք, ովքեր որևէ բան են փնտրում մեզ խայտառակ անելու համար, թող նայեն այս անկախ զեկույցներին»,- նշել է թուրք դոկտորը:

2014 թվականի մայիսին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը տհաճ անակնկալի էր եկել Հարվարդի համալսարանում, որտեղ ժամանել էր մասնակցելու որդու` Մեհմեթ Էմրեի ավարտական արարողությանը: «Օրակարգային տարածաշրջանային խնդիրներ և հայացք ապագային» խորագրով պլատֆորմում Գյուլի ելույթի ժամանակ Հարվարդի բժշկական կենտրոնի մասնագետ դոկտոր Էմրե Ալթընդաշը իր հարցով անակնկալի էր բերել Թուրքիայի նախագահին: Ալթընդաշը իր խոսքի մեջ անդրադարձել էր նախորդ տարվա մայիսից մեկնարկած Գեզիի դեպքերին, որոնց ժամանակ 8 մարդ զոհվել էր, 90 մարդ գլխի վնասվածք ստացել, 9 մարդ կորցրել էր աչքը, իսկ հազարավոր մարդիկ վատացել էին արցունքաբեր գազից: «Սակայն Թուրքիայում բռնությունը շարունակվում է: Օրական սպանվում է 3 կին, 4 բանվոր մահանում է աշխատան քային վթարներում: Ռոբոսի (Ուլուդերեի) կոտորածում Ձեր ղեկավարած բանակը սպանեց 34 մարդու: Դուք չե՞ք ամաչում նման պետության ղեկին լինելու համար: Ձեր ձեռքերից արյուն է հոսում, չե՞ք տեսնում: Ինչպե՞ս եք առանց ամաչելու այստեղ մեզ ժողովրդավարության ստերի մասին պատմում: Ինչպե՞ս եք գիշերները քնում: Ձեր վարչապետն էլ 14 տարեկան երեխային ահաբեկիչ է անվանում»,- ասել է? ? Ալթընդաշը:

Թուրքիայի նախագահը շտապել էր ընդհատել նրան` ասելով. «Այժմ դու ինձ լսիր: Ոչ ոք քեզ իրավունք չի տվել նման հարց ուղղել ինձ»: Գյուլի այս խոսքերին ի պատասխան Ալթընդաշը հեգնել է, որ դրա համար Թուրքիայում ծեծի կենթարկվեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում