Ադրբեջանական բանակը հույսը դրել է հոգեբանների վրա

Ադրբեջանական բանակը հույսը դրել է հոգեբանների վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնում է, որ իր բանակում զինվորների ինքնասպանության դեպքերի մեծ թիվ կազմելու գլխավոր պատճառը հոգեբանների բացակայությունն է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

Կայքը հայտնում է, որ այդ պատճառով Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի հանձնարարությամբ երկրի զինված ուժերի ուսումնամարզական կենտրոնում ռազմական հոգեբանների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել, որին մանակցել են ՊՆ ուսումնակրթական բոլոր հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մեծ թվով ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները կարեւորել են բանակի մարտական պատրաստվության մեծացման, զինված ուժերի ուսումնակրթական գործի կազմակերպման եւ վարման գործընթացներում հոգեբանական գիտության եւ հոգեբանների դերը: Նշվել է, որ ադրբեջանական բանակում հաջողությունների հասնելու համար պետք է օգտագործվի ճանաչված հոգեբանների փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում