ԵՄ-ի կանոններն ու նորմերը խանգարում են Մեծ Բրիտանիային. ՆԳ նախարար

ԵՄ-ի կանոններն ու նորմերը խանգարում են Մեծ Բրիտանիային. ՆԳ նախարար

Եվրամիության նորմերն ու պահանջներն անհրաժեշտ Է բարեփոխել այնպես, որ դրանք համապատասխանեն Մեծ Բրիտանիայի այզգային շահերին. այդ դեպքում թագավորությունը պատրաստ կլինի մնալ միավորման կազմում, հայտարարել Է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը The Telegraph-ի իր սյունակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նա հրապարակել Է այն պայմանները, որոնք Բրյուսելը պետք Է կատարի, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում:

«Եթե մենք կարողանանք Եվրոպային հարկադրել աշխատելու այլ կերպ, եթե մենք կարողանանք հասնել ինքնիշխան պետությունների ավելի ճկուն միության, որոնք համաձայնագրերն ու կազմակարեպություններն օգտագործեն ազատ առեւտրի եւ հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցելու համար, ապա, անշուշտ, մեր ազգային շահը կլինի Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը ԵՄ-ի կազմում»,- գրել Է Մեյը:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը դժգոհ Է նաեւ եվրոպական կալանագրի պայմաններից, որը, փորձագետների կարծիքով՝ օտարերկրացի դատախազներին չափազանց մեծ հնարավորություններ Է ընձեռում ազդելու Բրիտանիայի դատարանների աշխատանքի վրա:

Բացի դրանից, Մեյը հայտարարել Է այն «փոփոխությունները քննարկելու» անհրաժեշտության մասին, որոնք կապված են միգրացիոն օրենսդրության եւ Եվրամիության երկրներում քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում