ՖԻԴԵ-ն աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Արշակ Պետրոսյանին

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչեց աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ եւ նրան շնորհեց Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ: Այս մասին հայտնում է «Armchess.am» կայքը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում