Կոալիցիոն ուժերը Իրաքում ռմբակոծել են Թուրքիայի հյուպատոսության շենքը

Կոալիցիոն ուժերը Իրաքում ռմբակոծել են Թուրքիայի հյուպատոսության շենքը

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ պայքարող միջազգային կոալիցիոն ուժերի մարտական ինքնաթիռները Իրաքի Մոսուլ քաղաքում ԻԼԻՊ-ի կարեւոր օբյեկտների թվում ռմբակոծել են նաեւ այդտեղ Թուրքիայի հյուպատոսության շենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Rudaw-ը, ռմբակոծությունների արդյունքում մեծ թվով ԻԼԻՊ-ի մարտիկներ են ոչնչացվել: Նախորդ գիշեր Մոսուլում կոալիցիոն ուժերը պայթեցրել էին ԻԼԻՊ-ի շտաբը: Միջազգային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են նաեւ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթահանքերը: Ներկայում քրդական խմբավորումների մասնակցությամբ մարտեր են ընթանում Իրաքի հետ սահմանային սիրիական Յարուբիե քաղաքի հյուսիսում գտնվող գյուղերը ահաբեկիչ ջիհադականներից ազատագրելու համար :

Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը փակվել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը օգոստոսին պատանդ էր վերցրել բոլոր աշխատակիցներին եւ երկու շաբաթ առաջ ազատ արձակել` նրանց փոխանակելով թուրքական բանտերում գտնվող իր 80-ից ավելի մարտիկների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում