Արցախի նախագահն այցելել է «Միասնություն-2014» զորավարժությունների ղեկավարման կետ
11/11/2014 16:12
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ և ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Գերագույն գլխավոր հրամանատարը հետևել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:
Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարևորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում