«Անտիֆեյք»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանը ձերբակալվել է․ Մելիքյան
14/11/2025 10:55
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։ Հավանաբար նրան նույնպես ձերբակալել են լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում»:
Ավելի ուշ Մելիքյանը գրել է․ «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական»։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։ Երեկ բերման է ենթարկվել նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում