Քրդերը կանխատեսում են մոտ ապագայում Քոբանիի ատագրումն ԻՊ-ից

Քրդերը կանխատեսում են մոտ ապագայում Քոբանիի ատագրումն ԻՊ-ից

Սիրիացի քրդերը կանխատեսում են, որ մոտ ժամանակներում Քոբանի քաղաքը կազատագրվի մոջահեդներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես են եկել քրդական խմբավորումները` Փարիզում հանրահավաքի ժամանակ: Նրանք հայտարարել են, որ քրդական ուժերը փողոց առ փողոց առաջ են շարժվում Քոբանիում, իսկ «Իսլամական պետության» անդամները հեռանում են՝ ականապատելով տները:

«Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմը նշել է, որ իրենք վստահ են քրդերի հաղթանակի վրա: Նա նաև տեղեկացրել է, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն այժմ իր ուժերը կենտրոնացրել է Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքում և մտավախություն կա, որ այն կարող է հարձակում սկսել:

Քրդական Քոբանի քաղաքի վրա ԻՊ-ն հարձակում է գործել սեպտեմբերի 16-ին: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում